Դդմով բիսկվիթ

Առավոտը սկսեցինք կարևոր և օգտակար խորհուրդներով։ Այս անգամ մեզ հյուր էր եկել մեր սիրելի բժշկուհի՝ ընկեր Հասմիկը։ Ընկեր Հասմիկը պատմեց դդմի օգտակար հատկությունները, միասին համտեսեցինք դդումը, որը շատ համեղ է և բոլորին դուր եկավ։ Եվ որոշեցինք պատրաստել դդմով բիսկվիթ։ Խոհանոցը երեխանների ամենասիրելի ու հետաքրքրող անկյուններից մեկն է։ Բոլորով միասին պատրաստեցինք շատ նուրբ ու հոտավետ բիսկվիթ։

Թողնել մեկնաբանություն