Աշխատանքային նախագիծ․ հունիս

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ամառային պարտեզ

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում:   Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանա մաքուր օդում, զատ գործունեություն, տուն ճանապարհում:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • Բնագիտական գործունեություն ՝ ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր`
  • Տեխնոլոգիա՝ կոճակներով օդապարուկ, ուրախ մարդուկ

Խոհանոցային գործուեություն՝ 

Այլընտրանքային նկարչություն՝ 

Ջրային խաղեր՝

  • Անհրաժեշտ է ջրով լի փուչիկ և փայտ հարվածելու համար։ Սաները պետք է այնքան հարվածեն, որ փուչիկը պայթի
  • Շնչառական խաղ֊մրցույթ ջրում։ Տեղ հասավ նավակդ, թե ոչ։
  • Սաները պետք է բերանի օգնությամբ որսան խնձորները ջրով լի տարրայի միջից։
  • Սաներից յուրաքանչյուրը վերցնում է ջրով լի դույլը և առանց ետ նայելու դատարկում ընկերոջ դույլի մեջ։
  • Ջրային խաղեր սպունգի օգնությամբ։ Սաներից յուրաքանչյուրը վերցնում է ջրով ընկղված սպունգը և նետում մեկը միյուսի վրա։

Երգեր՝ Համբարձման մանիներ՝ Արմենուհի Սոկրատունու բլոգ

Հեքիաթ-ներկայացում՝

Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», Հովհաննես Թումանյան՝ «Անհաղթ աքլորը»։

Բանաստեղծություններ՝ «Արտուտիկ»«Ամպն ու սարը»«Փիսոն»։

  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
  • Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ,
  • Ռոդարիական մարզախաղեր

Հունիս ամսվա օրացույց՝

  • Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
  • Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր:
  • Մայիսի 23-հունիսի 13` «Հակաբացիլ Կոմիտաս»

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

Գործունեություններն ըստ օրերի`

Հունիսի 1-3

  • Առավոտյան մարմնամարզություն։ Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կխաղանք բակային խաղեր, կզբոսնենք և կլողանք։
  • Հունիսի 1-ը «Հակաբացիլ Կոմիտաս»,
  • «Բարև ջուր» լողափի բացում։

Հունիսի 6-10

  • Առավոտյան մարմնամարզություն։ Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կխաղանք բակային խաղեր, կզբոսնենք և կլողանք։
  • Պատկերների արտատպում՝ թղթի վրա կդնենք ինչ-որ պատկեր և ալյութի միջոցով կստեղծենք պատկեր
  • Ջրային խաղեր
  • Տնկում ենք սերմեր

Հունիսի 13-17

  • Առավոտյան մարմնամարզություն։ Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կխաղանք բակային խաղեր, կզբոսնենք և կլողանք։
  • Խնձորի հյութ ամառային լողափում
  • Կոճակներով օդապարուկ
  • Յուղամատիտով պատկետներ

Հունիսի 20-24

  • Առավոտյան մարմնամարզություն։ Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կխաղանք բակային խաղեր, կզբոսնենք և կլողանք։
  • Մրգային դոնդող
  • Ուրախ մարդուկ
  • Շոկոլադե ճանապարհ

Հունիսի 27-30

  • Առավոտյան մարմնամարզություն։ Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կխաղանք բակային խաղեր, կզբոսնենք և կլողանք։
  • Տերևանկարչություն
  • Ինքնագլորների շքերթ
  • Ջրային խաղեր

Թողնել մեկնաբանություն